Վրաստանի վարչապետ և «Վրացական երազանքի» նախագահ Իրակլի Կոբախիձեն ներկայացրել է կուսակցության քաղխորհրդի հայտարարությունը, որը արձագանքում է Վրաստանի վրա «եվրոպական բյուրոկրատիայի կողմից լայնածավալ, անհիմն և հաճախակի հարձակումներին»։ Նա ընդգծել է, որ ճնշումը վրացական ղեկավարության վրա շարունակվում է, քանի որ «Վրացական երազանք»-ը հրաժարվում է երկրորդ ճակատ բացել Ռուսաստանի դեմ։               
 

XXI-րդ դարի Եվրասիան` խնդիրներ և հեռանկարներ

XXI-րդ դարի Եվրասիան` խնդիրներ և հեռանկարներ
17.03.2014 | 17:26

Մարտի 18-20 Երևանում տեղի կունենա «XXI-րդ դարի Եվրասիան` խնդիրներ և հեռանկարներ» միջազգային կոնֆերանսը: Միջոցառումը կազմակերպվել է ԱՊՀ երկրների երիտասարդական միության կողմից` Անդրանիկ Նիկողոսյանի աջակցությամբ և Ռուսաստանի Դաշնության Հասարակական պալատի օժանդակությամբ:
Համաժողովին կմասնակցեն փորձագետներ 8 երկրից` Հայաստանից, Ռուսաստանից, Բելառուսից, Ուկրաինայից, Ղազախստանից, Ղրղզստանից, Տաջիկստանից և Լատվիայից: Ելույթ ունեցողների թվում կլինեն վերպետական մարմինների, համալսարանների, երիտասարդական կազմակերպությունների, գրադարանների ներկայացուցիչներ, վերլուծաբաններ և լրագրողներ:
Աշխատանքը կկազմակերպվի չորս հիմնական հատվածներով` «Ինտեգրում», «Կրթություն և ռուսաց լեզու», «Տնտեսություն» և «Երիտասարդության հետ աշխատանք»:
Ելույթ ունեցողների թվում կլինեն Եվրասիական տնտեսական հանձնաժողովի ներկայացուցիչներ Ս.Ս.Շուխնոն, Ֆ.Վ.Չերնիցինը, ՀՀ-ում Ռուսաստանի նախկին դեսպան Վ.Ե.Կովալենկոն: Նաև կմասնակցեն Ղազախստանի Հանրապետության նախագահին կից Կենտրոնական հաղորդագրությունների ծառայության, Եվրասիայի գրադարանական ասամբլեայի, ՌԴ կրթության և գիտության նախարարության փորձագետներ: ԱՊՀ երկրների ազգային գրադարանների և համալսարանների ներկայացուցիչները եվրասիական ինտեգրման գործընթացի շրջանակներում կկիսվեն ընթացիկ գործունեության, համագործակցության և հեռանկարների մասին տեղեկություններով:
Կոնֆերանսի արդյունքների մասին կհրատարակվի աշխատանքների ժողովածու:

Դիտվել է՝ 759

Մեկնաբանություններ